Օդանավակայանում պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել
Տալինի օդանավակայանից մարդկանց այսօր պայթուցիկի մասին ահազանգից հետո տարհանել են:Հ աղորդվում է, որ օդանավակայանում ստուգումներ են ընթանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքի վայր են ժամանալ փրկարար ծառայություններն ու ծառայողական շները: Ստուգումից հետո հայտնի է դարձել, որ օդանավակայանում պայթուցիկ չկա: Ինչպես նշվում է՝ կեղծ ահազանգի համար մարդուն կարող են դատապարտել մինչև 5 տարվա ազատազրկման:
