Թուրքիայում 9 լրագրող է ձերբակալվել
Թուրքիայի դատարանը որոշել է ընդդիմադիր 9 լրագրողի ձերբակալել:Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Ձերբակալվածների թվում են «Cumhuriyet» գլխավոր խմբագիրն ու նրա առաջատար լրագրողները, հայտնում է Cumhuriyet-ը: Լրագրողները մեղադրվում են քուրդ ապստամբներին և Ֆեթհուլլահ Գյուլենին աջակցելու մեջ:
