ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայի հարցով բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների վերսկսումը տեղին չէ ներկա իրավիճակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ Կիրբի խոսքով Միացյալ Նահանգները կշարունակի սիրիական հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները: «Մենք երախտապարտ ենք գաղփարի համար, սակայն Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսումը սիրիական ճգնաժամը չի վերացնի»,-ասել է նա:
