Ներկայացնում ենք Առավոտ թերթի խմբագրականից մի հատված.
«Եթե որևէ մեկը ինձ, ենթադրենք, մեղադրում է, որ ես շուկայից խնձորներ եմ գողանում, ապա ես բացարձակապես պարտավոր շեմ ապացուցել, որ նման «սև գործերով» չեմ զբաղվում։ Իմ մեղքն ապացուցելու բեռն ամբողջապես ընկնում է մեղադրանքն առաջ քաշողի վրա։ Դա կոչվում է «անմեղության կանխավարկած»։ Ժամանակին պատգամավորներից մեկն ասել է, որ ընդդիմադիրները «ադրբեջանական լրտեսներ» են, և ավելացրել է՝ եթե այդ մեղադրանքի հետ համաձայն չեն, ապա թող ադրբեջանական հատուկ ծառայություններից տեղեկանք բերեն, որ իրենք լրտես չեն։ Իրականում ինքը՝ պատգամավորը, պետք է տեղեկանք կամ այլ փաստարկ բերի՝ ապացուցելու համար, թե իր ընդդիմախոսները կատարել են այդ սարսափելի հանցագործությունը։
Պետական պաշտոնյայի վրա, իմ կարծիքով, չպիտի տարածվի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ այն դեպքում, եթե կասկած կա, որ նա ապրում է շատ ավելի ճոխ, քան թույլ են տափս իր օրինական եկամուտները։ Այդ դեպքում ինքը պիտի ապացուցի, որ իր «ճոխության աղբյուրներն» օրինական են»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը