Կադիրովի խնդրանքը Էրդողանին
lenta.ru-ն հայտնում է,որ վՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է դրական լուծում տալ Թուրքիայում ձերբակալված ահաբեկիչների 3 պարագլուխների արտահանձնման հարցին։ Նշվում է, որ ահաբեկիչների խումբը գործել է Հյուսիսային Կովկասում։Խոսքը Մախրան Սաիդովի, Ասլանբեկ Վադալովի և Թարխան Գազիևի մասին է։ «Կան ճշմարիտ տեղեկություններ, որ նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել և իրականացրել է բազմաթիվ ահաբեկչություններ, զինվորականների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանություններ։ Դրանք արվել են առանձնահատուկ դաժանությամբ:Օրինակ՝ Վադալովը սպանել է 10 ոստիկանի»,- նշել է Կադիրովը։ «Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կուղարկի ահաբեկիչների արտահանձնման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
