Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի իշխանության տարբեր գործողությունների տեսքով, որոնցում ակնհայտորեն գերակշռում է նախընտրական սոցիալական էֆեկտ ստանալու տրամաբանությունը, ամենևին բարեփոխում չէ: Եվ այստեղ հարցը բոլորովին այն չէ` հավատում ենք մենք, կամ որևէ մեկը հավատում է այդ փոփոխությունների, նոր քայլերի անկեղծությանը, երկարաժամկետությանը, թե ոչ: Այստեղ խնդիրը հենց բուն իրողություններն են, որոնք չենք կարող բարեփոխում համարել: Գազի և էլեկտրաէներգիայի գների նվազեցումը հիանալի է, ողջունելի: Նույն կերպ ողջունելի է նաև արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի գումարները պետբյուջե ուղղելու որոշումը: Եվ նման որոշումները անկասկած ողջունելի են, այստեղ խնդիր չկա: Խնդիրը այն է, որ այս ամենը դեռևս բարեփոխում չէ, ամենևին բարեփոխում չէ: Այս ամենն ընդամենը ճգնաժամային կառավարում է, որ իրականացնում են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը իրավիճակի գահավիժումը կանգնեցնելու համար: Բարեփոխումը դա արագությունն է, պայմանական ասած` ոտքը գազի սեղմակին դնելը, առաջ շարժվելը, թափ հավաքելը, կամ ինչպես Կարեն Կարապետյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին էր դիմել` «աշխարհը շուռ տալը»: Բանն այն է, որ ներկայումս անգամ Հայաստանը շուռ տալու մասին խոսք չկա, իսկ բարեփոխումը լինելու է հենց Հայաստանը շուռ տալը: Եթե Հայաստանը շուռ չի գալիս, ապա խոսք չի կարող լինել բարեփոխման մասին: Իշխանությունն առայժմ շուռ է տալիս ֆինանսական հոսքերը, իր այսպես ասած՝ մասնավոր գրպանից դրանք տեղափոխելով պետական գրպան: Էլի բան է, ինչպես կասեր ժողովուրդը, բայց բարեփոխում չէ, որովհետև բարեփոխումը ենթադրելու է համակարգային վերանայումներ ոչ միայն օրինականության, իշխանության կառույցների գործողություններում, այլ նաև այն արժեքներում, այն մշակութային ազդակներում, որ իշխանությունն իր կառավարման փիլիսոփայությամբ հաղորդում է հասարակությանը կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը