Ժողովուրդ օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի երեկվա հայտարարությունը ամենատարբեր շրջանակների կողմից ուղղակի ցինիզմ որակվեց: Ինչո՞ւ, որովհետեւ անդրադառնալով ծննդկանների մահացության դեպքերին՝ «արհեստավարժ» նախարարը բառացի հայտարարեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»: Հստակեցմանը, թե մահվան դեպքեր են գրանցվում, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»: Այսինքն` մարդը, որպես արժեք, այս նախարարի համար ուղղակի գոյություն չունի: Նա «չստացված» բժշկության, բժիշկների անփութության հետեւանքը տեսնում է բացառապես մեկ հանգրվանով` «մորգ», եւ ամենեւին նկատելի չէ, որ պատրաստակամ է բժիշկների անպատասխանատվության հարցը դարձնել գոնե իր համար քննարկման առարկա: Լեւոն Ալթունյանը խնդրին վերաբերվում է «իսկական» իշխանության տրամաբանությամբ. պատճառների մեջ չի խորանում, քանի որ իր պատասխանատվությունը կարող է գտնել, հետեւանքով էլ չի անհանգստանում, քանի որ գործընթացն անշրջելի է. ծննդկանը «մորգ» է տարվել: Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ինչպես է նախարարն իրեն թույլ տվել նման հայտարարություն անել, «Ժողովուրդ»-ը օգտվեց Ալթունյանի ընձեռած բացառիկ հնարավորությունից եւ մասնակցեց ամեն ուրբաթ լրագրողների հետ անցկացվող մեկժամյա թեյախմությանը: Պարզվեց՝ Հիպոկրատի երդում տված պաշտոնյան անդրդվելի է. «Ես ուզում եմ վերջնականապես հրաժարվեմ ծննդկանների մահվան վերաբերող հարցերից»: Նախարարը հորդորեց ազատ ոճի հարցեր տալ, ուստի խնդրեցինք գոնե մեկնաբանել իր ֆեյսբուքյան էջում տեղադրված 2015թ. ամռանը «էլեկտրիկ» Երեւանի կազմակերպած էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի լուսանկարը: «Ես դեմ չէի էլեկտրաէներգիայի թանկացմանը: Եթե ինձ բացատրում էին, որ դա տնտեսապես անհրաժեշտ է, ես ոչ մի պովոդ չունեի չհավատալու դրան»,- հավաստիացրեց նախարարը»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը