«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում և կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը գյուղի մուտքի մոտ ավարտվում է: Իսկ այդտեղ սահմանված արագությունը ժամում 60 կիլոմետր է, որը վարորդներից շատերը գերազանցում են:
Իհարկե, արդարացված չէ արագության գերազանցումը, սակայն արդարացված չէ նաև պետավտոտեսուչների թաքնվելը, որոնք թփերի միջից միանգամից հայտնվում են խախտում արած մեքենաների դեմ դիմաց, հանկարծակիի բերում վարորդին ու հետևից գնալով՝ կանգնեցնում: Սա մեկ կամ երկու օրվա «ներկայացում» չէ: Այն սկսվել է երկու-երեք տարի առաջ, նոր կառուցվող ճանապարհի «ցրցամի» հետ, ու գուցե շարունակվի այնքան, մինչև իրենց դարանակալման տեղում նույնպես ճանապարհ կառուցվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը