«Առավոտը» հրապարակել է առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի լուսանկարն ու գրել, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան է ՀՀ-ում, որ հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից և աշխատանքի է գալիս հեծանիվով։
Նա թերթի հետ զրույցում ասել է, որ նախարարությունից ընդամենը 1 կմ հեռավորության վրա է ապրում, կարող է նաև ոտքով գալ։ Թերթի հարցին՝ ծառայողական մեքենա չունե՞ք, նա պատասխանել է. «Միգուցե ինչ-որ տեղ թղթի վրա գրված է, որ ունեմ, բայց ես այդ մեքենան չեմ տեսել և, ճիշտն ասած, մոտ ապագայում չեմ էլ ցանկանում տեսնել։ Կարիքը չունեմ։ Ես իմ անձնական մեքենան ունեմ, բավականին քիչ եմ օգտագործում՝ շաբաթական 1-2 անգամ, երբ ստիպված եմ քաղաքից դուրս գնալ ընտանիքիս հետ։ 34 տարեկան եմ, երևի 20 տարի է՝ հեծանվով եմ շրջում, փոքր հասակից ինձ հետ է եղել հեծանիվը»։
Երբ հարցրինք՝ բա որ մարզ գործուղման ուղարկեն, ի՞նչ եք անելու, փոխնախարարը երկու տարբերակ դիտարկեց՝ ոչինչ չի պատահի, որ սեփական մեքենայով գնամ, բացի այդ, վերջիվերջո հանրային տրանսպորտ կա։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը