Հալեպում ռուս զինծառայողներ են վիրավորվել
Հալեպում բացված հումանիտար միջանցքում գրոհայինների բացած կրակահերթի հետևանքով Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի երկու ռուս զինծառայող է վիրավորվել: «Զինծառայողներին օպերատիվ կերպով տարհանել են դեպի քաղաքի անվտանգ շրջան, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – Gazeta.ru-ի փոխանցմամբ` հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
