Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն, անդրադառնալով գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանը, նշեց, որ պետության կողմից կիրառվող այդ քայլը, կարմիր գծերից ու արագաչափ սարքերից ստացված եկամուտները պետությանն ուղղելը զուտ նախընտրական բնույթ են կրում։ Գլխավորը հարցը, որի շուրջ պետք է քաղաքացիները մտածեն, դա այն է, թե ինչու 2008 թվականից իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանը ավելի շուտ բարեփոխումներ չձեռնարկեց։ «Այս փիառը երկարատև չի, նույնիսկ իրենք են հատուկ ցինիզմով ասում՝ 6 ամսվա խնդիր է։ Կառավարության ծրագիրն ինքը 6 ամսվա խնդիր է։ Ես չգիտեմ աշխարհում որևէ երկիր, որտեղ նոր կառավարությունը 6 ամսվա ծրագիր ներկայացնի»,- ասում է պարոն Կարապետյանը։
Արամ Կարապետյանը նաև հարց է բարձրացնում՝ ինչու պետությունն ինքը չնախաձեռնեց կարմիր գծեր քաշելը, կամ արագաչափ սարքեր տեղադրելը։ Այս ընթացքում ամբողջ եկամուտները կգնային պետական բյուջե. «Ի՞նչ, փող չի ունեցել ներկ կամ արագաչափ սարք գնելու։ Ինչո՞ւ է ներառել մասնավորին։ Աշխարհի ո՞ր երկրում է պետական տուրքը կիսվում մասնավորի և արտաբյուջետային ֆոնդի մեջ։ Ով է այդպիսի բան տեսել»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը