Սիրիահայերը Հայաստան են գալիս ոչ թե պետության, այլ աջակցող հայկական կազմակերպությունների գումարներով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ըստ նրա՝ անցնող շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանել ընդամենը 28 սիրիահայ. այսօր ևս 5 հոգի Երևան է ժամանել, որոնք մեկ ընտանիքի անդամներ են: Ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է ժամանել սիրիահայերի 7 ընտանիք:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ ՀՀ տեղափոխված սիրիահայերը հոգեպես ծանր վիճակում են: Օրինակ՝ այն մարդը, որը մեծ հարստություն է թողել Սիրիայում և եկել ՀՀ, չի կարող ընկճված չլինել, և անգամ Հյուսիսային պողոտայում ապրող սիրիահայը դժգոհ է։
«Աշխատանքներն այդպես շարված չեն: Մեկը պահակ է, մեկը ոսկեգործ է։ Պետք է մարդկանց օգնել, մեկ օրում այդ հարցերը չեն լուծվում: Ես էլ դիմում եմ ձեզ՝ լրատվական համայնքին: Մեկի ձեռքը բռնեք, գնացեք մի գործարարի մոտ աշխատանքի տեղավորեք: Դուք դրանով մեզ կօգնեք»,-լրագրողներին հորդորեց նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը