Պուտինը` ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի թիվ մեկ «սպառնալիք»

Սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի հակահետախուզական ծառայության ղեկավարը: Սա հակահետախուզական ծառայության գործող ղեկավարի առաջին հարցազրույցն է MI5-ի պատմության 107 տարիների ընթացքում: Նախկինում էլ հրապարակվել են հարցազրույցներ, սակայն մամուլի հետ համաձայնել են խոսել միայն MI5-ի պաշտոնաթող տնօրենները: Ահա, Մեծ Բրիտանիայի հակահետախուզական ծառայության՝ MI5-ի [MI - Military Intelligence` ռազմական հետախուզություն] ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար հետզհետե աճող սպառնալիք է և իր նպատակներին հասնելու ճանապարհին կիրառում է արդիական բոլոր մեթոդները: The Guardian-ի հետ զրույցում Փարքերն ասել է, որ այսօր հանրության ուշադրության կենտրոնում իսլամական ծայրահեղականության վտանգն է, մինչդեռ որոշ օտար պետությունների ու, մասնավորապես Ռուսաստանի գաղտնի գործողությունները Բրիտանիայի համար մեծ սպառնալիք են դարձել: «Ռուսաստանն օգտագործում է պետական մարմինների և ուժային կառույցների ընձեռած բոլոր հնարավորությունները օրըստօրե ավելի ագրեսիվ եղանակով՝ քարոզչությամբ, լրտեսությամբ, դիվերսիաներով և հաքերային գրոհներով արտասահմանում իր քաղաքականությունն առաջ տանելու համար»,- ասել է Փարքերը: Էնդրյու Փարքերը MI5-ի տնօրեն է նշանակվել 2013 թվականին: Փարքերն ասել է, որ այսօր ռուսներն ակտիվորեն աշխատում են Մեծ Բրիտանիայում և ամբողջ Եվրոպայում, և MI5-ի առաքելությունն է հակազդել դրան: Ինչպես և «սառը պատերազմի» ժամանակաշրջանում, ռուսներն այսօր էլ Բրիտանիայում ունեն հետախուզության մեծ թվով գործակալներ, բայց ավելացել է ակտիվության նոր եղանակ՝ կիբերպատերազմը: «Ռուսաստանը հետզհետե առավել վճռական ինքն իրեն հաստատում է Արևմուտքի ընդդիմախոսի դերում, և գործողություններն էլ բխում են հենց այդ դիրքորոշումից»,- ասել է Փարքերը՝ որպես օրինակ նշելով Ուկրաինայի և Սիրիայի իրադարձությունները: The Guardian-ը նշում է, որ Էնդրյու Փարքերն այս մեկնաբանություններով հանդես է գալիս հենց այն օրերին, երբ կառավարությունը պատրաստվում է հրապարակել կիբերանվտանգության ռազմավարությունը, որը կոչված կլինի պաշտպանել Մեծ Բրիտանիան դրսից բխող ինտերնետային սպառնալիքներից: Փարքերն ասել է, որ կիբերվտանգը հանրության տեսադաշտում չէ, ինչը բխում է այդ ոլորտի բնույթից, մինչդեռ իրականում դա չափազանց լուրջ և ակտիվ պայքար պահանջող սպառնալիք է: Ինչպես նկատում ենք` ևս մի երկիր միացավ Ռուսաստանի նկատմամբ կոշտ քննադատությամբ: Բացի այդ, սա ոչ միայն սուր քննադատությունն է ընդդեմ Մոսկվայի, այլ ուղղակի Ռուսաստանը սպառնալիք է ներկայացվում Արևմուտքի համար: ԱՄՆ-ում էլ նախագահական սկանդալային ընտրարշավը մոտենում է ավարտին: Այստեղ էլ առանց քարոզարշավի մեխը դարձավ Ռուսաստանը... Մեկ շաբաթ անց հայտնի կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի անունը: Բազմաթիվ սկանդալներով ուղեկցվող այս ընտրարշավը մտել է վճռորոշ փուլ: Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը շարունակում են միմյանց պախարակել և մեղադրել տարատեսակ հանցանքների մեջ: Այս ընթացքի մեջ ակամա ներքաշված է նաև Հետաքննությունների դաշնային գործակալությունը: ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի համակարգող Ռոբի Մուուքը Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրեն Ջեյմս Քոմիից պահանջել է հրապարակել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ռուսաստանյան կապերի մասին տեղեկությունները և քննադատել է գործակալությանը Քլինթոնի վարկանիշին վնաս հասցնող տվյալներ հրապարակելու համար: Ըստ դեմոկրատների ճամբարի, գործակալությունը կամա թե ակամա կողմնակալություն է դրսևորում, քանի որ հրապարակում է թեկնածուներից մեկի համար ոչ բարենպաստ նյութեր: Մուուքի դիրքորոշումը, թերևս այս է. եթե սարսափազդու FBI-ը՝ Հետաքննությունների դաշնային գործակալությունը, մեծ եռանդով զբաղվում է Հիլարիի էլեկտրոնային նամակագրության հարցով, եթե նույնիսկ որոշել է պեղել արխիվներն ու վերհանել թեկնածուի ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մի հրամանագիր և կասկածի տակ առնել դրա օրինականությունը, թող բարի լինի և բացահայտի նաև Դոնալդ Թրամփի կասկածելի ստվերային կապերը Ռուսաստանի հետ: Ջեյմս Քոմիի ղեկավարած գործակալությունն ամիսներ առաջ նախնական քննություն է վարել ռուս գործարարների հետ Թրամփի և նրա օգնականների առնչությունների մասին, ապա հայտնել է, որ ամբողջական քննություն սկսելու հիմքեր չկան: Մինչդեռ, ընտրություններից օրեր առաջ գործակալությունը հաղորդել է տիկին Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության սկանդալին վերաբերող նոր նյութերի առկայության մասին, ինչն էլ նրա ընտրարշավի համակարգող Մուուքին ստիպել է հանդես գալ այս հայտարարությամբ: «Եթե զբաղվում եք թեկնածուներին վերաբերող հետաքննությամբ, եթե հրապարակում եք տեղեկություններ, ուրեմն հրապարակեք նաև այն ամենը, ինչն առնչվում է Դոնալդ Թրամփին: Հրապարակեք ռուսների հետ նրա կապերի մասին նյութերը», - CNN-ի թղթակցին ասել է Մուուքը: Հանրապետականներն անմիջապես օգտվել են էլեկտրոնային նամակագրության հարցում Քլինթոնի անփութության մասին վկայող նոր փաստերից և կոչ են արել դեմոկրատ թեկնածուի աջակիցներին փոխել դիրքորոշումը: Բանն այն է, որ մի շարք նահանգներում՝ Միչիգանում, Փենսիլվանիայում, Մինեսոթայում, Վիսքոնսինում, նախքան ընտրությունների օրը քվեարկած քաղաքացին կարող է նոր քվեաթերթիկ ուղարկել կամ ընտրության օրն անձամբ ներկայանալ ընտրատեղամաս և քվեարկել, և վավերական կհամարվի նրա վերջին քվեաթերթիկը: «Ահա ուղերձս նրանց, ովքեր արդեն քվեարկել են հօգուտ Հիլարի Քլինթոնի և հիասթափվել են՝ գնացեք փոխե՛ք ձեր քվեն, Վիսքոնսինում և այլ նահանգներում, որտեղ թույլ են տալիս նախապես ընտրել, գնացեք փոխե՛ք ձեր քվեն, եթե կարծում եք, որ սխալվել եք», - ասել է Թրամփը: Իսկ ռուսների հետ Թրամփի հնարավոր կապերի մասին տեղեկություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ Slate անվամբ համացանցային պարբերականը հաղորդեց, որ ըստ համացանցի հեղինակավոր մասնագետների, Թրամփի կազմակերպության էլեկտրոնային կապի սերվերները հազարավոր կապեր են հաստատել Մոսկվայում գտնվող Alfa Bank ռուսական ընկերության հետ: Թրամփի ընտրարշավի խոսնակ Հոուփ Հիքսն ասել է, թե այս խողովակներով ընդամենն ուղարկվել են հյուրանոցային բիզնեսին վերաբերող գովազդային նյութեր, իսկ նշված սերվերներն այլևս չեն գործում: Բայց դեմոկրատ թեկնածուն այդ հարցին անդրադառնալու առիթը բաց չի թողել․ - «Մենք պահանջում ենք, որ Թրամփն անմիջապես հրապարակի իր հարկերի թղթերը: Ամերիկայի ժողովուրդն ունի այդ գործարքների մասին տեղեկություն ստանալու իրավունք, արդյո՞ք նա տուգանք է վճարել օրենքը շրջանցելու համար: Ինձ հատկապես հետաքրքրում են ռուսների հետ նրա գործարքները»: Բանավեճին միջամտել է նաև նախագահ Բարաք Օբաման, ով Օհայո նահանգում նախընտրական հանդիպման ընթացքում կոչ է արել քվեարկել հօգուտ Քլինթոնի և ասել է, որ Թրամփը բացարձակապես զուրկ է նախագահի համար անհրաժեշտ որակներից: «Նա իր խառնվածքով պարզապես չի կարող լինել գլխավոր հրամանատար», - ասել է Բարաք Օբաման: Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am