«Ոսկե հնարավորություններ» Հայաստանի համար

Երեկ ուշագրավ տեղեկություն ստացվեց. Հայաստանն ու Իրանը նախաստորագրել են փոխըմբռնման հուշագիր գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության պատվիրակության՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ընկերության միջև։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։ Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Իրան կատարած այցի շրջանակներում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ։ Իրանի նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության տնօրեն Հ. Արաղի և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Ա. Ամիրանիի հետ քննարկվել են գազի բնագավառում երկու երկրների գործակցության ներկա վիճակը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, մասնավորապես, Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Ֆալահաթիանի և նախարարի խորհրդական Հ. Հայերիի հետ։ Հանդիպումների առանցքում եղել են էլեկտրաէներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալների մեծացման հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են էլեկտրահաղորդման գծերի առկա թողունակության շրջանակներում Հայաստան-Իրան-Վրաստան փոխհոսքերի ավելացմանը, ինչպես նաև սպասվող նոր ենթակառուցվածքների գործարկումից հետո Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցությանը։ Հայաստանի պատվիրակությունն այցելել է իրանական «Մափնա» ընկերություն, որը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում։ Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է։ Պատվիրակությունն այցելել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր։ Դեռ տարեսկզբին հայտնի էր, որ նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության էին եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը: Դրանով նախատեսվում էր Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն` նոր գազամուղ և այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաև Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա: Հիշեցնենք, որ անցյալ տարի դեկտեմբերին Երևանում կայացած քառակողմ բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել համակարգող խումբ՝ չորս երկրները կապող էներգետիկ միջանցք ստեղծելու համար: Այն ժամանակ, սակայն, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը մանրամասնեց՝ խոսքը միայն էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակման մասին է: Իրան - Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում: Իսկ անցած տարվա հունիսին անակնկալ հայտնի դարձավ, որ գազատարն առաջիկայում վաճառվելու է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, որին նախորդ տարիներին վաճառվեց ողջ «Հայռուսգազարդը»: Ընդ որում, պարզվեց, որ հայ-իրանական գազամուղի առքուվաճառքի նախնական պայմանագիրը կնքված է եղել հենց շահագործման տարում՝ 2007-ին, մոտ 40 միլիոն դոլարով: Ռուսաստանյան մոնոպոլիստն արդեն վճարել է 30 միլիոնը: Ըստ փորձագետների` Հայաստանով իրանական գազի մուտքը Վրաստան հիմնովին փոխում է տարածաշրջանի էներգետիկ ու աշխարհաքաղաքական իրադրությունը: Ճնշումը ավելացնելով և գազի ծավալները ավելացնելով, գազի տարանցիկ հոսքը ապահովելով՝ Հայաստանը տարանցիկ հոսքից կունենա որոշակի եկամուտ, ինչը ինքնին լավ է: Հաջորդը, Վրաստանն էլ իր քաղաքականությունն է փոխում` անցնում է էներգակիրների մատակարարումը բազմազանեցնելու քաղաքականության`ձգտելով կախված չմնալ Ադրբեջանի գազային մատակարարումներից»: Փաստացի, Իրանի ու Վրաստանի հետ կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերին զուգահեռ՝ Հայաստանը մասնակցում է տարածաշրջանային էներգետիկ նախագծերին, ինչին նախորդ տարիներին ձգտում էին խոչընդոտել Ադրբեջանն ու Թուրքիան: Այս համատեքստում աճում է Հայաստանի ռազմավարական նշանակությունը, իսկ հայ-վրացական հարաբերությունները կդառնան ավելի հավասարակշռված ու ամուր: Առհասարակ Իրանա-վրացական այս պայմանավորվածությունները «ոսկե հնարավորություն» են Հայաստանի համար, դա թույլ կտա ամրապնդել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Մնում է, հանկարծ, Ռուսաստանը ԵՏՄ-ի «շրջանակներում» Հայաստանի փոխարեն մեր երկրի շահերից չբխող «որոշումներ» չկայացնի: Թամար Բագրատունի

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից ՀՀ-ին պետք են արդար ընտրություններ, ինչին այսօր խանգարում է հենց Փաշինյանի իշխանությունը. Ամստերդամ Պահարանից գողացել ոսկյա զարդեր․ բացահայտում Բա դու ի՞նչ էիր լսում խցում․․․ գնա Գյումրի ու լսիր՝ ինչ է արել Վարդան Ղուկասյանը (video) Պարտքը 15 մլրդ է դառնում իր ՔՊ-ականներին հաճոյանալու, իր կառավարությունը պահելու համար․ Հարցում (video) Սեյրան Օհանյանի կարևոր խոսքը՝ անհետ կորածների ծնողներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am