«Ես Ռուբեն Հայրապետյանի խոսքերը վիրավորանք չեմ համարում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարրդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը։«Ես ատամնաբույժ չեմ, ստոմատոլոգ եմ, ես ինքս շատ հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ, որևէ կոմպլեքսներ չունեմ իմ առաջին մասնագիտության վերաբերյալ»,- ասաց նա:
Ինչպես նշեց՝ ինքն աշխատել է ստոմատոլոգ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ երկու տարի, դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը:
«Ես չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանը ինձ խորհուրդ տվողների ցանկում է։ Ստամատոլոգը վիրավորա՞նք է, դուք ասեք։ Ես դա վիրավորանք չեմ համարում, ես ոչ մեկից նեղացած չեմ»,-ասաց Հրաչյա Ռոստոմյանը։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը