Առողջապահության հարցերի հանձնաժողովում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց, թե չի՞ կարող Հայաստանը «յոլա գնալ» առանց առողջապահական պետական գործակալության:
Որին ի պատասխան Ալթունյանն ասաց. «Առանց Լևոն Ալթունյանի յոլա կգնաք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ, առանց առողջապահության պետական գործակալության յոլա կգնաք, առանց այն գործառույթների, որը կոչված է կատարելու այդ գործակալությունը՝ ոչ»:
Ինչպես ասաց՝ նախարարությունը պատրաստում է առաջարկ, որը ներկայացնելու է կառավարությանը, հետո՝ ԱԺ-ին, որ ֆինանսավորումը լինի` ոչ թե բուժհաստատություններին բյուջե տրամադրելով, այլ հատկացումներ լինեն յուրաքանչյուր հիվանդի բուժման համար, այսինքն` գումարը փոխանցվում է տվյալ հիվանդի ախտորոշման դիմաց:
Միքայել Մելքումյանն էլ հորդորեց` ասելով, որ նախարարությունն իր քայլերը պետք է արագ իրականացնի:
Առողջապահության նախարարն էլ պատասխանեց, որ «արագ և որակով» սկզբունքը կարող է հակասական լինել ու անարդյունավետ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը