Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Արամ Մանուկյանը դիմեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին` պարզաբանում պահանջելով և նշելով, որ գազի գնի իջեցումը լինելու է բյուջեի միջոցների հաշվին իր հայտարարության համար հիմք է հանդիսացել հենց Ջանջուղազյանի հետ խոսակցությունը, իսկ դրանից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե բյուջեից ոչ մի գումար չի հատկացվելու այդ նպատակով:
«Դուք հղում եք արել ընդմիջմանը մեր խոսակցությանը: Սակայն թյուրընկալում է եղել, դուք տվել եք գազի հետ կապված հարցը, ես պատասխանել եմ էլեկտրաէներգիայի սակագնի նպաստների մեջ 1000 դրամ լրացուցիչ ավելացման մասին, որը ենթադրում էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի 4.35 դրամը կհատուցվի Ձեր նշած նպաստառուների համար: Եթե դա առաջացել է որոշակի թյուրիմացություն, ապա դրա համար հայցում եմ և’ Ձեր ներողամտությունը, և’ լրագրողների, և’ հանրության»,- ասաց փոխնախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը