Մենք հպարտ ենք, որ Ալեք Պողոսյանի որդիներն ենք. Հանրահավաքին որդին կկարդա հոր նամակը

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, իր քաղաքական հայացքների համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում ժամը 5-ին կանցկացնեն հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով:Այս մասին այսօր Հայելի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, այժմ անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:Հոր կալանավորումից հետո Շահեն Հարությունյանն արդեն 4-րդ տարին կազմակերպում է Անոնիմուսների երթը՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին: Նա կոչ արեց մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին և երթին: «Ժամանակի ընթացքում մեր երկիրը կործանվում է, և կործանման հիմնական մեխը հասարակության գիտակցության վերացումն է: Այսինքն՝ մեր իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացիների գիտակցությունը բարձր մակարդակի չլինի»,- ասաց Շահեն Հարությունյանը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Շահեն Հարությունյանի հետ եկել էին նաեւ Շանթ Հարությունյանի հետ դատապարտված Ալեք Պողոսյանի հինգ որդիներից երկուսը՝ Մարտունն ու Րաֆֆին: Վաղը Ազատության հրապարակում նրանք հանդես կգան հայտարարությամբ՝ կընթերցեն իրենց հոր նամակը, որ նա ուղարկել է ՔԿՀ-ից. «Մենք հիմա ուզում ենք շարունակել իր գործը: Մենք հպարտ ենք, որ Ալեք Պողոսյանի որդիներն ենք»: Նրա եղբայրը՝ Րաֆֆին, ասաց, որ հինգ երեխա են, և իրենք  շարունակելու են իրենց հոր գործը: Շահեն Հարությունյանի խոսքով՝ երթի մասին իրազեկում արդեն իսկ ներկայացվել է Երևանի քաղաքապետարան:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Ժողովուրդը ՔՊ-ին ատում է. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ» Մոուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել «Ռեալի» համար Մոսկվայում հաջորդ շաբաթ անոմալ շոգ է սպասվում ՌԴ ԱԳ նախարարը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում «լեզվական ցեղասպանությունը» լռության մատնելու մեջ «Ֆրանսիայից մի բավականին հետաքրքիր տեղեկություն…». Հակոբ Բադալյան Իրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al Jazeera ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ» Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը Ե՞րբ կհրապարակվի «սնկի գործով» վճիռը Չգիտեմ ավելի լավ է համբալ լինես, թե Ալիևի տուզիկը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին «Երկու օր ա՝ լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ, իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ ՌԴ–ի վզին». Քոչարյան Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ F-35 կործանիչների գնման շուրջ․ Էրդողան #ՀԻՄԱ․ Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1 (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am