ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարեց.« Ուռուցքաբանության կենտրոնը դարձավ Հյուսիս-Հարավ մայրուղին, հա կառուցում ենք, իսկ մարդիկ հիվանդանում են, տանջվում են:Վիճակը տխուր է: Լուծում է պետք, չենք կարող անվերջ սպասել»:
Ազգային ուռուցքաբանության գերազանցության կենտրոն կարելի է բացել, բայց եթե աճում է ուռուցքների առաջնային դիագնոստիկայի քանակը, ապա դրա դեմ պետք է պայքարել այլ մեթոդներով:
Ըստ նրա` աշխարհում 20 տարի է՝ զարգանում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխման խնդիրը, որը պանացեա է Հայաստանի համար,հայտարարեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը :
«Ի՞նչ է առողջ ապրելակերպը` բոլորի մոտ առաջացնում է հևոց, բայց դա իրողություն է: Առողջ ապրելակերպը ծխախոտից հրաժարվելն է, խմիչքի օգտագործման նվազեցնելն է, առողջ սնունդն է, առողջ ֆիզիկական ակտիվությունն է: Ընդամենը»,- ասաց նախարարը` օրինակ բերելով Ֆինլանդիան, որտեղ 25 տարում 3.2 անգամ իջել է սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը` միայն աղի կիրառումը նվազեցնելու արդյունքում:
Նա նշեց, որ Հայաստանում առաջարկ կա՝ կտրուկ բարձրացնել ծխախոտի գները և վաճառքից հատկացումներ կատարել առողջապահության բյուջե:«Երբ ֆիննը հիվանդանում է, չեն ասում` քիչ ծխեիր, բուժում են: Հայաստանում էլ մարդիկ հիվանդանում են, պետք է բուժել: Համակարգը խայտառակ վիճակում է: Աստված չանի, մարդ հիվանդանա, ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա: Սա այլանդակ համակարգ է: Մարդիկ հիվանդանում են, չեն իմանում՝ ինչ անել:Պետությունը նրա համար է, որ լուծի խնդիրնեը, ոչ թե հիվանդանոցներում դեղերն էլ դրսից բերել տան, քանի որ «մերը լավը չի»:Արտերկրում բուժում ստանալու համար մարդիկ ստիպված վաճառում են իրենց տները»,- հակադարձեց Վ. Հովհաննիսյանը:
Լևոն Ալթույանի խոսքով` Հայաստանում քաղցկեղով հիվանդներն անվճար բուժօգնություն են ստանում, իսկ համապատասխան ֆինանսավորման դեպքում իրենք էլ կարող են ապահովել համապատասխան մակարդակի բուժօգնություն: Ալթունյանը նաև հայտնեց, որ գերազանցության կենտրոնը կբացվի մինչև հաջորդ տարվա վերջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը