Առանց Ռուսաստանի և Իրանի՝ Սիրիայում ոչ մի արդյունք չի լինի
Gazeta.ru-ն հայտնում է ,որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է,որ անհնար է հասնել սիրիական հակամարտության կարգավորմանն առանց Ռուսաստանի և Իրանի։
«Նրանք, ովքեր ցանկանում են Մերձավոր Արևելքում հասնել հակամարտության կարգավորման՝ առանց գործընթացին ներգրավելու Իրանին և Ռուսաստանին, ուղղակի ոչինչ չեն հասկանում միջազգային քաղաքականությունից :Ֆրանսիան պետք է սիրիական հակամարտության կարգավորման թեմայով երկխոսություն սկսի Թեհրանի, Մոսկվայի և Սաուդյան Արաբիայի հետ։ Առանց դրա ոչ մի արդյունք չի լինի», - փաստել է Սարկոզին։
