Օբաման Ալիևին հրավիրել է Վաշինգտոն
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելո Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով 4-րդ գագաթնաժողովին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։ Նա ընդգծել է, որ Օբաման համապատասխան նամակն Ալիևին հղել է նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին։ Գագաթնաժողովն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կանցկացվի 2016 թվականի մարտի 31-ից ապրիլի 1-ը։
