ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` դիմելով առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարց ուղղեց.«Պետպատվերի համակարգն ապրիլից արդեն չի գործում: Գիտեք` մահն արտահեթ է գալիս, չի սպասում, որ պետպատվերի հերթը հասնի:Համակարգում հեղափոխական լուծում է պահանջում:Ձեր ոլորտում էնքան խնդիր կա, որ ես եթե բոլորը շարադրեմ, այստեղից այսօր դուրս չենք գա»:
Բժիշկները հիվանդներին իրար «պաս են տալիս», վերջում էլ ուղարկում են կոնկերտ դեղատուն, որտեղից տոկոս ունեն,ասաց Զոհրաբյանը:
Լևոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանում կյանքի տևողությունը տարածաշրջանում ամենաբարրձն է` 71.6 տարի, իսկ օրինակ Ռուսաստանում 64 տարի է:
Համակարգում աշխատանքի թափանցիկությունը պետք է զուգակցվի արդյունավետությանը:Բյուջեն բավարար է, որ առնվազն 2 անգամ բարելավեն բուժծառայությունների որակը,հայտնեց Լ.Ալթունյանը,ում խոսքով այսուհետ հենվելու են բժշկական արձանագրությունների վրա, որոնք կհրապարակվեն, և յուրաքանչյուր անձ տեղյակ կլինի, թե ինչ է հասնում իր հիվանդության դեպքում:
Ն. Զոհրաբյանը դժգոհեց, որ պատասխան չստացավ, թեև հասկանալի է` դժվար է առողջացնել մի համակարգ, որ ամբողջությամբ հիվանդ է: Պատգամավորը օրինակ բերեց, որ հիվանդանոցներում տնօրենը աշխատողներին ստորագրել է տալիս աշխատավարձի ստացականը, բայց չի վճարում` ասելով, որ հիվանդներից կվերցնի իր գումարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը