Առջեւում կարեւոր խորհրդարանական ընտրություններ են, ՀՀԿ-ականներն էլ պնդում են, որ ՀՀԿ-ն լոկոմոտիվ քաղաքական ուժ է. ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանից «Առավոտը» հետաքրքրվեց` ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ն ո՞ր ուժին է մրցակից տեսնում, առհասարակ, արժանի մրցակից ունի՞: Արմեն Աշոտյանը հարցը որակեց «լավը, սադրիչ եւ անտեղի»: Ըստ նրա՝ ամեն դեպքում հետաքրքիր է այս ուղղությամբ մտորելը: Բայց հարցը սադրիչ է, քանի որ տարբերակել որեւէ քաղաքական ուժայնություն գոյություն ունեցող քաղաքական ուժերից, այն էլ այն պարագայում, երբ քաղաքական դաշտի վերադասավորումները չեն ավարտվել, անշնորհակալ գործ է: Նա վաղաժամ է համարում քաղաքական մրցակցության մասին խոսելը. «Ակնհայտ է, որ քիչ թե շատ ներուժ կամ ամբիցիա ունեցող քաղաքական ուժերը փորձում են վերախմբավորվել: Վերադասավորումները դեռեւս չեն ավարտվել: Պատկերը առավել տեսանելի կլինի ընտրություններին մոտ շրջանում: Հատկապես, եթե խոսում ենք գաղափարական ընդդիմության մասին, մի շարք նախաձեռնություններ կան ազատականներին, լիբերալներին միավորելու, ուժեղ անհատներից եւ հայտնի անհատներից վերջապես մի քաղաքական ուժ ստանալու հնարավորություն ստեղծելու: Կկորցնի՞ այդ տեսակ ընդդիմությունն այդ հնարավորությունը, թե՞ կօգտվի եւ ներկայացված կլինի խորհրդարանում՝ չեմ կարող ասել, քանի դեռ չի ավարտվել այն գործընթացը, որի մասին ազդարարում են մեր ազատական, քաղաքական գործընկեր-մրցակիցները»: Կ
Մանրամասները ՝«Առավոտի» այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը