«Մի հավ գողացողին բռնում, դատում են, բայց Ավետ Գալստյանը հազար ընտանիքի վիզ ա կոտրել, էդ ո՞վ պիտի պատասխան տա, ուրեմն դուխով տղա ա, ուրեմն մեջքին մարդ կա», - երեկ այսպես վրդովված ասում էին կառավարության շենքի առաջ հավաքված Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները, որոնք, հույսերը կտրելով գյուղնախարարից, եկել էին վարչապետին հանդիպելու։
«Առավոտ»-ը գրել է, որ քաղցրաշենցիների խաղողը «Վինար» ընկերությունը մթերել է անցյալ տարի, սակայն մինչ օրս մթերած խաղողի դիմաց գյուղացիների մեծ մասին չի վճարել։ Գյուղվարկերի տակ գտնվող քաղցրաշենցիներն արդեն քանի ամիս է՝ չեն կարողանում վարկային պարտավորությունները կատարել և ահը սրտներում սպասում են, երբ է բանկը գրավի տակ վերցրած գյուղացիների ունեցվածքը վաճառքի հանելու։ Բանկից արդեն նախազգուշացումներ եկել են։
Հոկտեմբերի 13-ին գյուղնախարար Իգնատ Առաքելյանը հանդիպել էր «Վինար» ընկերության ղեկավար Ավետ Գալստյանին, և պայմանավորվածության համաձայն՝ մինչև այդ ամսվա վերջ մթերողը պետք է իր պահեստավորած սպիրտը վաճառեր և գյուղացիների գումարները վճարեր, սակայն երեկվա դրությամբ քաղցրաշենցի խաղողագործներին Ավետ Գալստյանը ոչ մի լումա չէր վճարել։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը