«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանին եւ ավագանու անդամ Ստեփան Աբգարյանին ընտրությունների նախօրեին ծեծի ենթարկած Կարեն Գրիգորյանին եւ նրա եղբորը՝ Արմանին, ինչպես պարզեցինք, դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել: Հաշվի առնելով Հայաստանում իրականացվող արդարադատության մակարդակն ու այն հանգամանքը, թե ում որդիներն են Գրիգորյան եղբայրները, կարելի է ենթադրել, որ այս գործով եւս բախվելու ենք հերթական ծածկադմփոցին… Արթուր Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանը մեզ հետ զրույցում մի քանի ուշագրավ հանգամանք նշեց՝ հարուցված գործի նախաքննության հետ կապված: Մասնավորապես ասաց, որ իր կողմից ներկայացված միջնորդությունից հետո Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը գործով ճանաչվել են տուժող. Թումանյանի վնասվածքները գնահատվել են միջին ծանրության, Աբգարյանինը՝ թեթեւի հատկանիշներ չպարունակող: Վերջիններս մի քանի անգամ հարցաքննվել են, առերեսվել գործով անցնող մյուս անձանց հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը