«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է ավելի քան 10 հազարով, կամ 0.33 տոկոսով: Անցած տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը կազմում էր 3 միլիոն 4 հազար, այս տարի` 2 միլիոն 994 հազար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս պաշտոնական թվերը, բնականաբար, չեն արտահայտում իրական պատկերը, քանի որ այս ցուցանիշը ստացվում է անցած մեկ տարվա ընթացքում ծնվածների և մահացածների թվերի համադրությունից, ու հաշվարկված չէ արտագաղթը:
Երևանի բնակչությունը նշված ժամանակահատվածում նվազել է 1.9 հազարով, կամ 0.17 տոկոսով, իսկ ահա ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում նվազման տեմպը մի քանի անգամ ավելի մեծ է: Գյումրիի բնակչությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում նվազել է 0.7 տոկոսով, իսկ Վանաձորինը` 1.1 տոկոսով: Բնակչության թվի նվազում արձանագրվել է բոլոր մարզերում, և միայն Արմավիրում արձանագրվել է աճ` 0.2 տոկոսով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը