«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Սամվել Բալասանյանը վերադառնում է Երևան, քանի որ Գյումրու նորընտիր քաղաքապետը պաշտոնավարելու է մինչև տարեվերջ: ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ում այլևս նրա հետ հույսեր չեն կապում ԱԺ առաջիկա ընտրություններում գոնե 20-30 % ձայն ապահովելու առումով: Բալասանյանի հարցը կլուծվի մինչև ընտրություններ՝ ավելի ստույգ հենց այն պահին, երբ գտնվի համապատասխան փոխարինողը: Ընտրությունը երկու տարբեր թեկնածուների միջև է, անունները չեն հրապարակվում՝ տվյալ անձանց հարվածի տակ չդնելու համար:
ՀՀԿ-ն կկողմնորոշվի հանրությանը շատ հայտնի և համեմատաբար անհայտ թեկնածուների միջև՝ փորձելով պարզել, թե ով ավելի օգտակար կարող է լինել ընտրություններում: Սամվել Բալասանյանը կհեռանա «իր դիմումի համաձայն»։ Ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվեն «առողջական խնդիրները»: Ասում են, թե ինքը՝ Սամվել Բալասանյանը, ըստ լուրերի, մտադիր է վերադառնալու Երևան»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը