«Հրապարակ»-ի տեղեկություններով` շաբաթ օրը վարչապետը կկատարի իր առաջին այցը դեպի Սյունիք, ապաեւ` Ղարաբաղ, որը Կարեն Կարապետյանի փոքր հայրենիքն է. Ասկերանի Աստղաշեն գյուղում այսօր էլ կա Կարապետյանների 150 տարվա պապենական տունը, ուր ապրում է վերջինիս հայրը։ Ինչպես տեղեկացրին ղարաբաղյան մեր աղբյուրները` «մինչ վարչապետ դառնալն էլ Կարենը գյուղի համար էնքա՜ն գործ արեց` ճամփեքը սարքեց, ջրագիծ քաշեց։ Ամառներն էլ իրենք են ընտանիքներով գալիս՝ գյուղում մնում»:
Ի դեպ, ղարաբաղյան իսթեբլիշմենթը գտնում է, որ Կարապետյանի այցը Ղարաբաղ ոչ թե աշխատանքային-ճանաչողական է, ինչպես արձանագրված է կառավարության «պրոտոկոլում», այլ` պետական: Նա Սյունիք, ապա Ղարաբաղ է մեկնում մեծ շքախմբով` նախարարների հետ, խնդիրներին ծանոթանալու, լուծումներ գտնելու: Ղարաբաղում լինելու է առաջնագծում, հանդիպելու է Բակո Սահակյանի, Արա Հարությունյանի հետ: Կհագնի՞ կամուֆլյաժ, ինչպես մյուս վարչապետերը, չէ՞ որ այդպես ավելի հայրենասիրական է՝ հարցրինք մենք։ Ղարաբաղյան կողմը ժպտաց. «Կարեւորը դա չէ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը