Ամերիկյան ընտրություններն ու Հայաստանը

Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով, նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի եւ Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Այս մասի հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետքարտուղար Քլինթոնը հետաքրքրված կլինի վերահաստատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Դա, անշուշտ, նրա առաջնահերթությունը չի լինի, սակայն, համոզված եմ, մենք քաղաքականության թարմացում կտեսնենք, որն իմ կարծիքով նպաստավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են. «Ինձ համար բարդ է պատկերացնել, որ նրան հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»: Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքի խոսքով, անկախ նրանից, թե ով կհաղթի նոյեմբերին ԱՄՆ-ում, Սպիտակ Տանն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասի վրա. «Միացյալ Նահանգները պետք է լրջորեն ակտիվացնի հարաբերությունները այս տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, որն իր մեջ է ներառում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված լուրջ ջանքեր»: Մինչ վերլուծաբանները քննարկում են յուրաքանչյուր թեկնածուի հաղթանակի հետեւանքները, իրենք թեկնածուները նախընտրական այս վերջին օրերին փորձում են կենտրոնանալ միմյանց ամենախոցելի կետերի վրա: Թրամփը խոսում է Քլինթոնի գործով վերաբացված հետաքննության, իսկ Քլինթոնը՝ Թրամփի արարքների վերաբերյալ: Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Մեթյու Դալեքի կարծիքով, այս նախընտրական շրջանը յուրօրինակ էր Միացյալ Նահանգների համար. «Այս քաղաքական պայքարը կենտրոնացած է հիմնականում թեկնածուների անձնական հատկանիշների, այլ ոչ ծրագրերի վրա»: Հատկանշական է, որ թեկնածուներից յուրաքանչյուրն ունի ոչ միայն մեծ թվով աջակիցներ այլեւ՝ բուռն հակառակորդներ, նշում է Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի վերլուծաբան Փաթրիք Հիքին. «Կարծում եմ, Ամերիկայի նախագահական ընտրություններում շատ հազվադեպ է պատահում, երբ երկու թեկնածուներն էլ Ամերիկյան ժողովրդի զգալի մասերի կողմից սիրված չեն»: Այս պայմաններում ընտրության արդյունքը որոշելու են թեկնածուների ակտիվ աջակիցները: Վերլուծաբանների կարծիքով, ստեղծված իրավիճակում կհաղթի այն թեկնածուն, ում աջակիցներն առավել ակտիվ մասնակցեն ընտրություններին:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am