Այսօր ՀՀԿ ԳՄ հերթական նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստում ՀՀԿ-ականները քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական, ՀՀԿ-ի հերթական համագումարին առնչվող կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություներ կատարելուն վերաբերող հարցեր, նիստում անդրադարձել են նաեւ ԱԺ-ում ընթացող 2017 թվականի պետբյուջեի քննարկումներին:
«Նախորդ անգամ ես ասեցի, որ մենք կիրականացնենք եւ ԳՄ-ին կառաջարկվի ծրագրային փոփոխություններ կատարել կանոնդրությունում: Այդ փաթեթը վերջնական տեսքի չի բերվել, առաջարկությունները քնարկվել են եւ առաջիկա շաբաթվա ընթացքում ավարտական տեքսի կբերենք ստացած առաջարկությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ կուսակցության ծրագրում եւ կանոնադրությունում փոփոխություններ են լինելու մարդու իրավունքներին վերաբերող դրույթներում:
Հարցին՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրե՞լ է, Շարմազանովը պատասխանեց. «Դիմում չի գրել այս պահին, ես ասել եմ, եթե գրի, մի զարմացեք, եթե չգրի մի զարմացեք»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը