Բելգիացի նախարարին տուգանել են սիրիացի ընտանիքին ապաստան չտրամադրելու համար
Բելգիայի միգրացիայի հարցերով նախարար Տեո Ֆրանկենին սպառնում է գույքի առգրավում սիրիացի մի ընտանիքի ապաստան չտրամադրելու պատճառով, հայտնում է է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ երեք դատական ատյան հաստատել է, որ Հալեպից ընտանիքն արժանի է ապաստան ստանալ երկրում, սակայն Ֆրանկենն անտեսում է դատարանների որոշումը: Երկուշաբթի նախարարը Facebook-ում տեղադրել է դատարկ սենյակում իր լուսանկարը: Լուսանկարին կից գրությունում նշվում է, որ գրասենյակից առգրավվել է ողջ կահույքը, քանի որ նա չի կատարել դատարանի որոշումը: «Կահույքով, թե առանց, մենք կշարունակենք աշխատել»,- հայտարարել է նախարարը: Ավելի ուշ նախարարի ներկայացուցիչը պարզաբանել է BBC-ին, որ դա կատակ է եղել, և կահույքը չեն տարել, սակայն նման վտանգ կա:
