ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկում է լսումներ հրավիրել ՝ գյուղացիների վարկային պատմությունների հետ կապված խնդիրները քննարկելու համար: Նա տեղեկացրեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում այցելել է Հայաստանի շուրջ 50 գյուղ, որտեղ տիրող իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է:
Նա մտահոգություն հայտնեց, որ պաշտոնական վիճակագրությունը, նաեւ այն վիճակագրությունը, որ ներկայացում է ԿԲ-ն՝ կապված գյուղացիական վարկերի հետ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Բազմաթիվ գյուղացիներ ստիպված են նոր վարկեր վերցնել՝ հին վարկերը փակելու համար. «Մարդկանց մեջ հարյուրավոր կոնֆլիկտներ են առաջացել միմյանց երաշխավոր լինելու հետեւանքները չգիտակցելու համար, եղբայրը՝ եղբոր, հարեւանը՝ հարեւանի: Այս իրավիճակն ավելի սրվել է, որովհետեւ բազմաթիվ մթերող ընկերություններ մինչեւ այժմ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել վճարել գյուղացիներին»: Նա առաջարկեց Գալուստ Սահակյանին, որ լսումներ հրավիրի, որպեսզի այս իրավիճակի մասին մանրամասն քննարկեն, որովհետեւ ցանկացած պահի սա կարող է պայթել՝ որպես ճգնաժամ:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը