Կարասինը՝ ռուս-վրացական հարաբերությունների մասին
Վրաստանը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Խոսելով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին՝ Կարասինը նշել է, որ «այստեղ միանշանակ գնահատական տալն անհնար է»։ «Մի կողմից՝ վերջին 4 տարում հաջողվել է զգալիորեն առողջացնել երկկողմ հարաբերությունները՝ դրանք դուրս բերելով փակուղուց, որում հայտնվել են Միխայիլ Սաակաշվիլիի ռեժիմի մեղքով։ Ռուսաստանը վերադարձել է Վրաստանի արտաքին տնտեսական կարևոր գործընկերների շարքը, կարգավորվել է տրանսպորտային հաղորդակցությունը, բուռն զարգանում են ավանդական մարդասիրական շփումները, մշակութային փոխանակությունը։ Այսինքն՝ ձեռք են բերվել կարևոր արդյունքներ, որոնք լիարժեքորեն համապատասխանում են մեր երկու երկրների շահերին»,- ասել է նա։
