Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ սահմանային լարվածության չնվազելը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բոլոր համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ մեր ԱԳՆ-ն բավարար չափով չի արձագանքում իրադարձություններին՝ փոխնախարարը չթաքցրեց զարմանքը.
«Կրակողին խոսքով չեն զսպում, մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն այդպիսի քաղաքականություն է ընտրել, և պատահական չէ, որ այն գիծը, որն ընտրել է ՀՀ-ն կայանում է նրանում, որ ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը և ստեղծվի մեխանիզմներ, որպեսզի չլինեն այդ կրակոցներն ու սադրանքները»:
Նրա խոսքով՝ հայկական կողմը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանը, որը չի պահպանում իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները` խախտելով հրադադարը, կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում էլ ցանկացած պահի կարող է հրաժարվել իր պարտավորություններից:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը