Ազգային ժողովում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ասաց, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ ապագայում ավարտին հասցնել Եվրոպական միության հետ համագործակցության նոր և համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: «Բանակցությունները մեկնարկել են 2015 թ.: Այս ընթացքում մենք բանակցությունների 6 փուլ արդեն ունեցել ենք: Հաջորդ փուլը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին, Բրյուսելում»,- նշեց նա:
Փոխնախարարի գնահատմամբ, ամբողջ գործընթացի ավարտը հնարավոր է լինի արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում.
«Կան հարցեր, բնական է, որ այդ հարցերը կան, երկու կողմերն էլ փորձում են առավելագույնս արտացոլել իրենց մոտեցումները, շահերը, առաջնայնությունները փաստաթղթում ,և սա փորձագիտական առումով բավականին պահանջկոտ մի գործընթաց է։ Գաղտնիք չէ, որ այս բանակցությունների ընթացքում մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ համատեղելի բառերն ի հայտ բերելու մի կողմից ԵԱՏՄ անդամակցության առումով և մյուս կողմից Եվրոպայի հետ մեր ապագա համագործակցության տեսանկյունից»։
«Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը կընդլայնվի և մենք կկարողանանք իրականություն դարձնել բարեփոխումները, որոնց շուրջ երկար տարիներ աշխատում ենք Եվրոպական Միության հետ»,- նշեց Նազարյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը