Այսօր՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանի որոշմամբ ձերբակալված Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ, 24-ամյա Արա Գալստյանը, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 25-ամյա Արթուր Սարգսյանը և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Ռադիկ Ռստակյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Սպիտակի բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների հետ տեղափոխվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի 71/1 հասցե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեում Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի, մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի և ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մանուչարյանի գլխավորությամբ տեղի է ունենալու քննչական փորձարարություն: Կասկածյալ եռյակը ցուց է տալու, թե ինչպես են փորձել մուտք գործել նշված տուն, որտեղից ցանկացել են կատարել գողություն, սակայն տեսնելով, որ ոստիկաններն օպերատիվորեն ժամանել են, կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ ու հետո դիմել փախուստի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն: Օպերատիվորեն նշված հասցե էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Նշված հասցե էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ էին արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Տեղում աշխատել էին Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ և ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել էին հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը