ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Այվազյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի սակագնի իջեցման թեմային:Ինչպես տեղեկացրեց՝ գների իջեցում նախատեսվում է հունվարից, և վեց ամիս գազի գնի իջեցման որոշումը չի կարող փոխվել:
Նրա խոսքով` «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ներկայացված հայտի տարբերակով քննարկվում են սպառողական խմբերի տարանջատման մեխանիզմները` գազի գնի իջեցման համար, և սակագնի իջեցումը վերաբերում է բոլոր խմբերին:
«Հայտի նախնական տարբերակով` մինչև 600 խմ սպառողների համար, որոնք ընդգրկված են սոցիալական ապահովության ցանկերում, գազի գինը կդառնա մեկ խորանարդ մետրը 100 դրամ՝ ներկայումս գործող 146 դրամի փոխարեն»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ջերմոցային տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների համար ևս գազի սակագինը կարող է դառնալ 100 դրամ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը