Նովոստի Արմենիա։ -Ռուսական լոուքոսթեր «Պոբեդան» կհրաժարվի Դոնի Ռոստով-Երևան չվերթերի թույլտվությունից «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման բարձր արժեքի պատճառով, հաղորդել է ավիաընկերության աղբյուրը «Ինտերֆաքսին»:
«Պոբեդան» դեռևս հուլիսին ստացել էր շաբաթը չորս անգամ Դոնի Ռոստով-Երևան կանոնավոր չվերթերի թույլտվություն, սակայն թռիչքներն այդպես էլ չեն սկսվել:
«Մենք որոշել ենք հրաժարվել Երևան նախատեսված չվերթերից օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց թանկ արժեքի պատճառով: «Զվարթնոցում» այն կազմում է 50 եվրո յուրաքանչյուր մարդու համար, ինչն ավելին է, քան մեր սակագինը», – ասել է պարբերականի զրուցակիցը:
Նա ավելացրել է, որ «Պոբեդայի» միջազգային երթուղով (ընկերությունը թռիչքներ է կատարում ինը ուղղություններով դեպի Եվրոպա և ԱՊՀ) օդանավակայանի սպասարկումը միջինը 10 եվրո է կազմում յուրաքանչյուր մարդու համար, իսկ որոշ օդանավակայաններում այն ընդհանրապես անվճար է:
Միաժամանակ, հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ռոսավիացիան փոխադրողինթույլտվությունէ տվել թռիչքներ իրականացնել Մոսկվայից դեպի Գյումրի: «Ինտերֆաքսի» տվյալներով, Գյումրու«Շիրակ» օդանավակայանը «Պոբեդային» սպասարկման զեղչ է տրամադրել:
«Պոբեդան» «Աէրոֆլոտի» խմբի ցածր բյուջետային փոխադրող է: Ընկերության թռիչքներն իրականացվում են Boeing-737-800 տիպի 12 օդանավերով։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը