«Գազի սակագնի իջեցումն անպայմանորեն ազդելու է էլեկտրաէներգիայի եւ բենզինի սակագնի իջեցման վրա:Հանրապետությունում ամենաշատ գազ սպառող ընկերությունները ՋԷԿ-երն են, հետևաբար, եթե գազի գինն իջնում է, ապա էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես պետք է իջնի»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը :
«Հայաստանն այն երկիրն է, որը գազաֆիկացման մակարդակով առաջին տեղում է, եւ այստեղ մեքենաները հիմնականում որպես վառելիք օգտագործում են գազ: Գազալցակայանների 50-60 տոկոսը մտնում է 10 հազար եւ ավել խորանարդ մետր գազ օգտագործողների մեջ, ուստի նրանց համար 280 դոլարանոց գազը կարժենա 253 դոլար, հետևաբար, կարծում եմ, որ սա կնպաստի, որ բենզինի գինն էլ իջնի»:
«Գազի սակագնի իջեցումը որևէ կերպ չի ազդելու ՀՀ բյուջեի վրա: Այս բոլոր իջեցումները պետական բյուջեի վրա որևէ լրացուցիչ ծախս չեն բերելու, անգամ մեկ լումա կոմպենսացման առումով հարկատուների գումարից չի գնալու»,-հայտարարեց նա:
Հարցին, թե երկարաժամկե՞տ են, արդյոք, նման իջեցումները, Այվազյանը պատասխանեց, թե օրենքով առնվազն վեց ամիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարող որևէ փոփոխություն անել այդ որոշման մեջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը