ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ բանակցել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ և մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնի իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները՝ այդ թվում ֆինանսական ամբողջ տնօրինումը և կառավարումը, անցնեն պետական կառույցներին:
«ՀՀ ԿԱ ոստիկանության պետին հանձնարարում եմ՝ ըստ անհրաժեշտության, ներգրավվելով ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԻ-ի հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական կառույցներին», - ասաց վարչապետը։
«Հանձնարարում եմ ոստիկանապետին մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի էական արդյունքներ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը միաժամանակ հանձնարարականներ տվեց նաեւ ֆինանսների և արդարադատության նախարարներին՝ աջակցել Երևանի քաղաքապետարանին «Փարքինգ Սիթի սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ բանակցություններում և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումները, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները՝ այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումն ու կառավարումը, անցնեն համայնքային կառույցներին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը