«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելու է և դասերը վերսկսվելու են միայն նոյեմբերի 14-ից։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին դա՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից նման առաջարկ չի ստացվել։ Հայտնի է, որ դպրոցներում արձակուրդը երկարաձգելու նախաձեռնողը լինում է առողջապահության գերատեսչությանը, այն դեպքերում, երբ, ասենք, առկա է այս կամ այն վարակի տարածման վտանգ կամ համաճարակ է։ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ այստեղ նաև չեն պատրաստվում դիմել կրթության և գիտության նախարարություն՝ արձակուրդը երկարաձգել հարցով, քանի որ դրա անհրաժեշտությանը չկա։ Այնպես որ, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, դասապրոցեսը կվերսկսվի նոյեմբերի 7-ից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը