«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները կախված են նրանից, թե արդյոք ամերիկյան կողմը կցանկանա՞ Թուրքիայի իշխանություններին հանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, թե՞ ոչ.
«Ակնհայտ է, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը։ Մենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ապացույցները ներկայացրել ենք ԱՄՆ համապատասխան հիմնարկներ՝ պահանջելով վտարել նրան և վերադարձնել Թուրքիա։
Գյուլենի վերադարձը Թուրքիա ունի շատ կարևոր նշանակություն, այդ թվում նաև ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունների համար։ Այժմ Թուրքիայի ժողովրդի շրջանում ԱՄՆ-ի իմիջը բացասական է։
Մենք այդ մասին խոսում ենք՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք, որ մենք ՆԱՏՕ-ի անդամներ ու դաշնակիցներ ենք։
Սակայն քանի դեռ Գյուլենը չի արտահանձնվել Թուրքիային, մեր ժողովրդի վերաբերմունքն ԱՄՆ-ի հանդեպ կմնա անփոփոխ։ Դա սպառնալիք չէ, պարզապես ներկայիս իրավիճակն է»։
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը