Ռուսաստանն ու Թուրքիան տարակարծություններ ունեն
Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի շուրջ երկխոսում է Ռուսաստանի հետ։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ու Թուրքիան տարակարծություններ ունեն Սիրիայում ընդդիմության ու ահաբեկիչների տարանջատման սկզբունքների, ինչպես նաև Բաշար Ասադի հետագա ճակատագրի շուրջ. «Նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել ռմբակոծությունները, ապահովել հրադադար, ինչից հետո պետք է սահմանել խելամիտ ժամկետներ։ Այս հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի հայացքները համընկնում են։
Քանի դեռ ընթանում է պատերազմ, քանի դեռ վարչակարգը շարունակում է ռմբակոծությունները, տարանջատում անելը բավական բարդ է։ Ռուսաստանի ու Թուրքիայի դերը շատ մեծ է Սիրիայում հրադադարի ու քաղաքական կարգավորման դերի փնտրտուքում»։
