Նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աննախադեպ համերգ Երևանի պետական կամերային նվագախմբի՝ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի, Ռուբեն Հախվերդյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Հակոբ Ջաղացպանյանի մասնակցությամբ: Կատարվելու են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործությունները, որոնք կամերային նվագախմբի և տարբեր անսամբլների համար գործիքավորել ու մշակել է կոմպոզիտոր, ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Նարինե Զարիֆյանը։ Խորագիրն է՝ «Կտրուկ շրջադարձ»:
«Բոլոր ստեղծագործությունները հնչելու են նորովի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարինե Զարիֆյանը։
Իսկ, թե ինչո՞ւ «Կտրուկ շրջադարձ»,-Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց.
«Ճշմարտությունը կլոր է, բայց ասեմ, օրինակ՝ կտրուկ շրջադարձ էր կառավարության փոփոխությունը, այս նվագախմբի հետ աշխատելը»:
Վահան Մարտիրոսյանն էլ հավելեց. «Ռուբեն Հախվերդյանը իմ սիրած, պոետիկ անձանցից մեկն է և ուրախ եմ նրա հետ մեկ բեմում գտնվել: Եթե մի 20 տարի առաջ նման բան ասեին՝ կծիծաղեի ու կասեի, որ անհնարին է: Հիմա տեսնում ենք, որ կտրուկ շրջադարձ է»: Անդրադառնալով Առաջին տպարանի պայթեցմանը՝ Ռուբեն Հախվերդյանն ասաց.
«Կարծեմ, այսօր այդ առիթով չենք հավաքվել: Ճիշտն ասած ես Երևանում չեմ ապրում, Պռոշյանում եմ ու առաջին անգամ եմ լսում: Ի՞նչ ասացիք, ի՞նչ շենք...ոչինչ ասել չեմ կարող, քանի որ չգիտեմ, թե խոսքն ինչի մասին է»:
Երկրորդ հարցի մասով էլ նկատեց.«Դա մեր ժողովրդի տգիտության արդյունքն է»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը