ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որպես բնապահպանության նախարար՝ ինքը թույլատրելի՞ է համարում Ջերմուկի պես առողջարանի հարևանությամբ նման հանքավայրի շահագործումը, պատասխանեց. «Էմոցիոնալ հարթության վրա հարցադրում է դա: Եթե չկա ծրագրի այլընտրանքը, այլ ընդամենը ասում ենք, որ մեր պապերն ապրել են այդտեղ կամ մենք ենք ստեղծել այս քաղաքը, ճիշտ չէ: Եթե վնասը կամ այլընտրանքային ծրագիրը ներկայացված չէ, ի՞նչն եք ինչի հետ համեմատում: Ես ի՞նչ կարող եմ անել, երբ կա ծրագիր և որով նախատեսված է, որ ամբողջ գործընթացները գոնե մեր գործող օրենսդրության շրջանակներում արվել է: Սրա լուծումը ո՞րն է»:
Անդրադառնալով գետերի վրա կառուցված ՀԷԿ-երին և դրա շուրջ վարչապետի հանձնարարականներին, նա նշեց. «Ինչպես և օրեր առաջ, մենք պարզեցինք, որ ոչ իրավաչափ մեխանիզմ է կիրառվել: Չկա որևէ անձ, ով կարող է իր դիրքով ազդել որոշումների կայացման վրա»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը