այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հետաքրքրվեց լոլիկի արտահանումից և փաստեց, որ տեղի է ունենում քրեական հանցագործություն:
«Ինչպես վստահեցնում է ՀՀ ԱՎԾ-ն՝ 40 տոկոսի աճ է եղել արտահանման, շուրջ հազար տոննա լոլիկ է արտահանվել: Ես հետաքրքրվել եմ Ջերմային տնտեսություններից, նման բան չկա, սա պետական խաբեություն է ու բացահայտ խեղաթյուրում: Դուք տեղյա՞կ եք դրա մասին, ի՞նչ եք անելու՝ նման խաբեության դեմն առնելու համար, արդյոք հայցով կմտնե՞ք ՀՀ Գլխավոր դատախազություն: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք ռեֆորմներ անելու»:
Իգնատի Առաքելյանը նշեց, թե լոլիկի արտահանման հետ կապված դետալներին տեղյակ չէ. «Գիտեմ, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, եկել-ուսումնասիրել է, պարզել են` կարո՞ղ է արտահանումն ավելանալ»:
Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ թուրքական լոլիկը բերվում է, վրան գրվում` Made in Armenia, և արտահանվում. «Պարոն նախարար, եղեք ավելի հետեւողական այս հարցում»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը