Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հետաքրքրվելով, թե որտեղի՞ց, ինչպե՞ս են փոխհատուցելու գազի սուբսիդավորումը:Նախ նա նշեց, որ գազի սակագինն իջնելու է ջերմատների համար և հետաքրքրվեց, թե դա սուբսիդավորվելու է կառավարության կողմից, թե ոչ: Ի պատասխան Մանուկյանի հարցադրմանը, նախարարը նշեց, որ իրեն արդեն իսկ ուրախացնում է այն հանգամանքը, որ սակագինն իջնելու է:
Իգնատի Առաքելյանն ի պատասխան ասաց. «Գազի սուբսիդիայի հետ կապված, ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածը չի հետաքրքրում: Կարեւորը ջերմատները շատ լինեն, մնացած գերատեսչություններն իրենց հաշվարկն արդեն արել են»:
Այնուհետև Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր, որ կարկուտից ամենից շատ տուժած Արագածոտնի մարզի բնակիչների վարկերը կսառեցնի. «Ի՞նչ ընթացքում է այս հարցի լուծումը: Մինչեւ հիմա չկա՞ր: Ծիծաղելի է արդեն սա»:
«Արագածոտնի մարզի հետ կապված չգիտեմ. ճշտեմ, կտեղեկացնեմ ձեզ: Կարկուտի դեմ պայքարի հայեցակարգը կազմելիս մտավարժանք ենք անելու, թե որ ուղղությամբ ենք գնալու: Այս պարագայում մասնավոր հատված-պետություն իրար հետ պետք է համագործակցեն: Քանի որ վնասը շատ-շատ է կարկուտից, զգալի փոխհատուցում, որ գյուղացին բավարարված լինի, չկա. ինքը մենակ է մնացել բնակլիմայական պայմանների հետ»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը