Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքական «Kanal A» հեռուստաալիքի «Թուրքիայի ընտրությունը» հաղորդմանը հյուրի կարգավիճակում պատգամավոր Օրհան Դելիգյոզը անդրադարձել է գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի ծագմանը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Դելիգյոզը, ցանկանալով «վարկաբեկել» Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ ու երկրի իշխանությունների կողմից հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենին, նրան վերագրել է հայկական ու հրեական ծագում:
Պատգամավորը հայտարարել է, որ Գյուլենի հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը` հրեա: Դելիգյոզը նշել է, որ Գյուլենի մոր անունը Ռաբին է եղել` շեշտելով, որ այդպիսի անուն չի կիրառվում ո՛չ թուրքերի, ո՛չ էլ քրդերի շրջանում: Իսկ ահա հոր մասին պատգամավորը որևէ տեղեկություն չի հայտնել: Ուղղակի նշել է, որ Գյուլենի ընտանիքը Թուրքիա է գաղթել Իրանից:
Մի կարճ ժամանակ ապրել է Բիթլիսում, այնուհետև տեղափոխվել Էրզրում: Դելիգյոզն ասել է, որ Էրզրումում Գյուլենը իր հոր անունով նույնիսկ մզկիթ է հիմնել, բայց դարձյալ չի պարզաբանել, թե ինչ է Գյուլենի ենթադրյալ «հայ» հոր անունը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը