ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել, որից անգամ ՀՀԿ-ն է զարմացած: «Մենք չէինք սպասում, որ այսքան պահանջված կլինի մեր կողմից առաջարկվող ոչ ֆորմալ կրթության այս տեսակը ՀՀԿ-ի պատերի ներքո»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ստացել են 172 հայտ, հարցազրույցի են հրավիրել 110 հոգու:
«Մենք աննախադեպ ծանր կացության մեջ էինք, որովհետև 110 հոգուց կարողացանք քննությունից կտրել ընդամենը 6 հոգու, որովհետև հնարավոր չէր այդ հիանալի երեխաներից ընտրել ընդամենը 25 հոգու»,-նշեց Ա. Աշոտյանը:
Նա նշեց, որ ընդունելության ժամանակ դիմորդներն այնպիսի ցնցող պատասխաններ են տվել, որ որոշ քաղաքական գործիչներ նրանցից սովորելու բաներ կունենան:
Ուսանողներին, օրինակ, հարց են ուղղել, թե, դիցուք, ԱԺ-ն ընդունել է օրենք, որ 18 տարեկանը լրացած ցանկացած երիտասարդ պետք է անպայման դառնա կուսակցական, որն է լինելու նրանց գործողությունը:
«Ասել էինք ՀՀԿ չասեք, որովհետև այս պարագայում և մեր, և ձեր ընկալումների մեջ կարող է անազնվիվ դիվտել, եկել եք մեզ մոտ ուզում եք հաճոյանալ: Ճնշող մեծամասնությունը ասում էր կխախտեմ օրենքը, կմուծեմ տուգանքը, իսկ մի երիտասարդ պարզապես ցնցեց՝ ասելով, որ «այդ դեպքում կգնամ Արցախում կապրեմ, հուսով եմ՝ այնտեղ նման օրենքներ չեն ընդունի»»,-ասաց Աշոտյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը