ՀՀ կառավարության ներկայացրած 2017թ-ի պետական բյուջեի նախագծում պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացում է նախատեսվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` ռազմական տեխնիկայի անհրաժեշտ քանակ ապահովելուն ուղղված վեց պայմանագրեր արդեն սկսել են գործել: «Մինչ 2017 թվականի կեսերը բանակում համալրումներ են սպասվում»,- ասաց նա: Անդրադառնալով արտաքին պարտքին` պատգամավորը նշեց, որ այն մոտենում է օրենքով նախատեսված սահմանագծին: «Այդ իսկ պատճառով, մենք պետք է մեր հանրային կյանքի կառավարումն այնպես իրականացնենք, որ նոր պարտքեր կուտակելուց խուսափենք: Պետք է նախադրյալներ ստեղծել հանրային կյանքում ավելի արտադրողական պրոցեսներ ստեղծելու համար»,-ասաց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ պետբյուջեի մոտ 50 տոկոսն ուղղված է սոցիալական ծրագրերին:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը